«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2009-03-06 | #40, 2009-03-07 | #41, 2009-03-10


ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՂՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐՆ ՈՒՂԱՐԿՎԵՑԻՆ ՊԵՏԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

Ինչպես տեղեկացանք տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, հանձնաժողովը պետական եկամուտների կոմիտե է ուղարկել առեւտրի այն կետերի տվյալները, որտեղ մարտի 3-6-ը դոլարի փոխարժեքի տատանման պատրվակով արձանագրվել է առաջին անհրաժեշտության մի քանի ապրանքատեսակների գների աճ: Ցանկն ուղարկվել է նշյալ առեւտրի կետերում ստուգումներ իրականացնելիս ապրանքների բարձր գներով իրացման հանգամանքը հաշվի առնելու նպատակով:

Համաձայն մարզերից ստացված տվյալների, մարզերում շաքարավազը, կարագը, ձեթը, բրինձը եւ ալյուրը իրացվում են ավելի բարձր գներով, քան մայրաքաղաքում: Պետեկամուտների կոմիտեի ստուգումները կընդգրկեն նաեւ մարզերի տնտեսվարողներին:

Հանձնաժողովի հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ ալյուրի շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտներն իջեցրել են ալյուրի մատակարարման գները մինչեւ թանկացումը եղած մակարդակին. առաջին կարգի ալյուրի 50 կգ-անոց մեկ պարկն արժե 7800 դրամ, բարձր կարգինը` 8820 դրամ: Շաքարավազը մանրածախ ցանցերում իրացվում է 245 դրամով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4