«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2009-03-06 | #40, 2009-03-07 | #41, 2009-03-10


ԿԱՆԱՅՔ ՍԿՍԵՑԻՆ ՄՐՑԱՎԵՃԸ

Ստամբուլում մեկնարկել է շախմատի կանանց Գրան պրիի խաղարկության առաջին մրցաշարը 12 շախմատիստուհիների մասնակցությամբ: Հայաստանի միակ ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը հաղթանակով մեկնարկեցՙ սեւերով պարտության մատնելով ֆրանսիացի Մարի Սեբագին: Ցավոք, հաջողությունը զարգացնել չհաջողվեց: Երկրորդ տուրում Դանիելյանը սեւերով պարտվեց հնդիկ շախմատիստուհի Համպի Կոներուին, որը մասնակիցներից ամենաբարձր վարկանիշն ունի (2621): Հենց վերջինս էլ 2 տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունքով գլխավորում է աղյուսակը: 1,5-ական միավոր են վաստակել Մարթա Ֆիեռոն, Անտոանետա Ստեֆանովան, Չժաո Սյուեն եւ Հոու Յիֆանը: 3-րդ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակներով խաղալու է Շեն Յանի հետ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4