«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2009-03-06 | #40, 2009-03-07 | #41, 2009-03-10


ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԿՏՐՈՒԿ ԿԲԱՐՁՐԱՆԱ

Ինչպես տեղեկացանք «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանից, առաջիկա 4-5 օրերին սպասվում է ջերմաստիճանի բարձրացում:

Մինչեւ մարտի 15-ը Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճաններ չեն սպասվում: Ամենացածր ջերմաստիճանը կլինի +1 գիշերը, իսկ ցերեկը, մարտի 10-ին, 11-ինՙ 12-12 աստիճան տաքություն, մարտի 12-ին եւ 13-ինՙ մինչեւ 17 աստիճան տաքություն է սպասվում: Այդ օրերին լեռնային շրջաններում կդիտվի մինչեւ 6 աստիճան տաքություն, իսկ գիշերըՙ 0-5: Սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Մարտի 14-ին եւ 15-ին կա տեղումների հավանականություն:

Երեւանում մինչեւ մարտի 14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 15-ին հնարավոր են տեղումներ, անձրեւ եւ ամպրոպ: Ջերմաստիճանը գիշերը կլինի 2-5, ցերեկըՙ 13-17 աստիճան տաքություն: Մարտի 15-ին սպասվում է օդի ջերմաստիճանի որոշ նվազում: Նախորդ տարվա մարտի հետ համեմատածՙ փոփոխություն գրեթե չկա, նույն տաք եղանակն է սպասվում, տեղեկացրեց մասնագետը:

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4