Անգլիացի երաժիշտ եւ երգահան Պիտեր Գաբրիելը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը շատ կարեւոր է: Թուրքական «Աքշամի» փոխանցմամբ, Լոնդոնում կազմակերպված մամուլի ասուլիսում Գաբրիելն ասել է. «Թուրքերը մերժում են Հայոց ցեղասպանությունը: Անգլիան եւ ԱՄՆ-ը դեռ չեն ճանաչել այն: Սակայն, հուսով եմ, որ այլ երկրների նման նրանք էլ կճանաչեն Հայոց ցեղասպանությունը»: Գաբրիելը ներկաներին պատմել է Երեւանում Հայոց ցեղասպանության թանգարան կատարած իր այցի մասին եւ, ուշադրություն հրավիրելով Աֆրիկայում ստեղծված «Ճշմարտության եւ հաշտության հանձնաժողովին», հայտարարել, որ «անհրաժեշտ է ընդունել անցյալում տեղի ունեցածները», հաղորդում է «Արմենպրեսը»: