Նախագահ Օբամայի Թուրքիա այցելելու պատրաստակամությունը լայն արձագանք է գտել նաեւ Եվրոպայում: Թեեւ հայտարարելով այդ մասին, պետքարտուղար Քլինթոնը ամսաթիվ չէր նշել, իսկ թուրքական քաղաքական շրջանակները հույս ունեին, որ ԱՄՆ նորընտիր նախագահի այցը չի պայմանավորվի միջազգային որեւէ ֆորումին նրա մասնակցությամբ, իսպանական դիվանագիտական աղբյուրներն ի չիք են դարձրել այդ հույսը: «Ջումհուրիեթի» վկայությամբ, նրանք նշել են, որ նախագահ Օբաման Թուրքիա կմեկնի մասնակցելու ապրիլի 6-7-ը Ստամբուլում նախատեսվող «Քաղաքակրթությունների դաշինք» նախաձեռնության երկրորդ համաժողովին: Ի դեպ, այս նախաձեռնությունը համատեղ կյանքի են կոչել Իսպանիայի եւ Թուրքիայի վարչապետները:
Հ. Չ.