Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանն ընդունել է ապրիլի 16-17-ը Երեւանում նախատեսվող «Սեւծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերը: Այդ մասին երեկ «Ալի Բաբաջանը Երեւան է մեկնում» վերնագրով տեղեկացրեց թուրքական ինտերնետային մամուլը:
Հ. Չ.