«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2009-03-07 | #41, 2009-03-10 | #42, 2009-03-11


ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐԱԿՈՒՄՆԵՐԸ ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ ԱՆՀԻՄՆ ԵՆ

Նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը «Մեդիամաքս» լրատվական գործակալության խնդրանքով մեկնաբանել է Հայաստանի տնտեսության «փլուզման» մասին Վրաստանի նախագահի վերջերս արած հայտարարությունը.

«Զվարճանքների կենտրոնի բացման ժամանակ Վրաստանի նախագահիՙ Հայաստանի տնտեսությանը տված որակումները բացարձակապես անհիմն են: Մյուս կողմից, չեմ կարծում, թե նման որակումներ տալը լավագույն տարբերակն է Վրաստանում առկա բազմապիսի խնդիրներից սեփական ժողովրդի ուշադրությունը շեղելու համար: Հայաստանի Հանրապետության նախագահին բազմիցս են հարցեր ուղղվել մեր հարեւան երկրների ինչպես ներքաղաքական, այնպես էլ սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ եւ ինչպես նկատել եք, հանրապետության նախագահը նման խնդիրներով երբեք չի արտահայտվել, ինչքան էլ այս կամ այն իրավիճակում դա հրապուրիչ թվա, այդ խնդիրների մեկնաբանությունը թողնելով վերլուծաբաններին ու տվյալ երկրի պետական, քաղաքական գործիչներին: Քաղաքական կոռեկտությունը հենց սա է ենթադրում», ընդգծել է երկրի ղեկավարի մամլո քարտուղարը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4