«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2009-03-07 | #41, 2009-03-10 | #42, 2009-03-11


ԲՀԿ-Ն ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՑ

ԲՀԿ-ն, որ երկար ժամանակ փնտրում էր, թե ո՞վ է գլխավորելու Երեւանի ավագանու ընտրություններում իր համամասնական ցուցակը, վերջապես կողմնորոշվեց. այդ ցուցակը չի գլխավորելու ո՛չ Արամ Սաֆարյանը, ո՛չ Նաիրա Զոհրաբյանը (ինչպես որ մամուլում ասվում էր), ո՛չ էլ մի ուրիշը, այլ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Թե որքանով վերջինս կբարձրացնի ԲՀԿ-ի վարկանիշը, այնքան էլ պարզ չէ, իսկ կուսակցություններից նա, ով 50+1 տոկոս հավաքի` կարող է իր ցուցակի առաջին համարին քաղաքապետ դարձնել: Սակայն, հավանաբար, երբ ՀՀԿ-ն իր ցուցակը գլխավորող Գագիկ Բեգլարյանին քաղաքապետ դարձրեց, ԲՀԿ-ն կամ արդեն առանձնապես քաղաքապետի պաշտոնն իրենով անելու մասին չի մտածում, այլ մայրաքաղաքային ավագանում միայն բավարար ներկայացվածության, որպեսզի հետագայում տիրապետի քաղաքային կարեւոր պաշտոնների լծակներին, կամ էլ մի ուրիշ, գաղտնի մարտավարություն է գործադրելու: Իսկ որ մամուլում ասվում է, թե նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարդիկ են առավել ներկայացված լինելու ԲՀԿ ցուցակում, եւ ոչ միայն ԲՀԿ-ի, գուցե դեռեւս ակտուալ է, բայց քաղաքապետի պաշտոնի հավակնության տեսակետից չաշխատող է. եթե Գագիկ Ծառուկյանը գլխավորեր ցուցակն` ուրիշ: Տեսնենք, թե ինչպե՞ս են կողմնորոշվելու խորհրդարանական մյուս կուսակցություններն ու ընդդիմադիր կոնգրեսը: Իսկ ընդհանրապես` մինչեւ մայիսի 31-ի ավագանու (իմա` քաղաքապետի) ընտրությունները հավանաբար ինտրիգների, անակնկալների պակաս չի զգացվի:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4