Սպիտակ քաղաքում առաջիկա 2-3 տարվա ընթացքում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը կկառուցի «Վարպետաց տուն» թաղամասը:
Ինչպես նշեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը, «Վարպետաց տուն» թաղամասը Հայաստանի համար նոր զբոսաշրջային տեսարժան վայր է դառնալու, որի ստեղծումը նպաստելու է նաեւ նոր աշխատատեղերի ստեղծմանն ու եկամուտների ստացմանը: «Թաղամասն ունենալու է պատմամշակութային արժեք` ծառայելով հայկական ավանդական արհեստների վերականգնմանը եւ սերունդներին փոխանցմանը», ասաց Բ. Փափազյանը: Նրա տեղեկացմամբ, այստեղ նախատեսվում է հիմնել նաեւ Արհեստների ուսուցման կենտրոն, բնակելի եւ հասարակական շինությունները կառուցվելու են հայկական ճարտարապետական ոգով: