«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2009-03-07 | #41, 2009-03-10 | #42, 2009-03-11


16 ՏՈՆՆԱ ԱՆՈՐԱԿ ԹԵՅԸ ՈՉՆՉԱՑՎԵԼ Է

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանից տեղեկացանք, որ տեսչության ստուգումների ժամանակ «Հարթ լայց» կազմակերպության պահեստներում հայտնաբերվել եւ ոչնչացվել է 16 տոննա ժամկետանց, անորակ թեյ: Մեծ քանակությամբ բորբոսասնկեր են հայտնաբերվել «Ալոկոզա» թեյատեսակի մեջ: Անորակ թեյի ոչնչացման աշխատանքներին մասնակցել են նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության, «Սպառողների իրավունքների շահերի պաշտպանության» ՀԿ-ի ներկայացուցիչներ: Ինչպես նշեց պրն Բաղիյանը, «ընթացիկ տարում, սննդամթերքի ներկրման եւ իրացման կառույցներում տեսչությունը 400 ստուգայց է կատարել, հայտնաբերված խախտումների համար կիրառվել են տույժ ու տուգանքներ, իսկ տնտեսվարող սուբյեկտներին տրվել է ժամանակՙ հայտնաբերված թերությունները վերացնելու համար»:

Տեսչությունը տեղեկացնում է, որ գործում է թեժ գիծ 45-74-12 հեռախոսահամարով, եւ խնդրում է սպառողներին անորակ սննդամթերք հայտնաբերելիս զանգահարել: Մոտ օրերս, տեսչությունը ստուգայցեր կանցկացնի դպրոցական եւ նախադպրոցական կազմակերպությունների սննդի օբյեկտներում:

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4