«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2009-03-07 | #41, 2009-03-10 | #42, 2009-03-11


ՄԱՐՏԻ 10-13-Ըՙ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ 3-ՐԴ ԳՐԱԿԱՆ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

«Հայաստան-Իրան. գրական մշակութային կամուրջներ» առաջին համաժողովը կայացել է 2004-ին Երեւանում:

Համաժողովի անդրանիկ նիստը իր բնույթով եղել է ճանաչողական, սակայն շարունակությունըՙ 2006-ին Իրանի Սպահան քաղաքում նոր համագործակցության ուղիներ նախանշեց: ՀՀ մշակույթի նախարարության, ՀԳ միության, ԱՕԿՍ-ի եւ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ ներկայում մեկնարկել է 3-րդ համաժողովը, որի ընթացքում Հայաստանի բուհերի ուսանողները ներկայացրին երկու ժողովուրդների գրական գոհարներից ընտրված մի ծաղկաքաղ: Համաժողովի աշխատանքներին մասնակցում էին Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, մտավորականներ, դասախոսներ, հյուրեր:

Գրչի եւ գրականության նվիրյալ հինգ գրողներՙ բանաստեղծ Մոհամմադ Ռեզա Աբդոլմալեքյանը, արձակագիր Ռեզա Ամիրխանին, մանկագիր Ահմադ Ռեզա Յուսեֆին, թատերագետ-դրամատուրգ Աբբաս Ջհանգիրյանը եւ գրականագետ-թարգմանիչ, բանաստեղծ Ազատ Մաթյանը համաժողովի 4 օրերի ընթացքում կփորձեն ներկայացնել երկու ժողովուրդների գրական գործերի թարգմանությունները: Կլինեն 4 կլոր սեղան-քննարկումներ, որոնց ընթացքում անդրադարձ կլինի պատմական ու հոգեւոր գրականության պահպանմանն ու փոխանցմանը, իսկ հիմնական շեշտը կդրվի արդի գրականության պահպանման ու սերունդներին, դրանք թարգմանաբար ներկայացնելու խնդրի վրա:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4