«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2009-03-07 | #41, 2009-03-10 | #42, 2009-03-11


ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

Ծննդյան 75-ամյակի եւ Մարտի 8-ի` կանանց միջազգային օրվա զույգ առիթներով ջերմորեն շնորհավորում ենք անխոնջ բանահավաք, բանագետ, ժողովրդագետ եւ մեր թերթի հավատարիմ բարեկամ ու հավերժ կենսունակ աշխատակից Վերժինե Սվազլյանին, մաղթելով նրան քաջառողջություն եւ երկար տարիների ստեղծագործական բեղուն գործունեություն:

Հայոց ցեղասպանությունից մազապուրծ, գրող-հասարակական գործիչ Գառնիկ Սվազլյանի ընտանիքում 1934 թվին Ալեքսանդրիայում (Եգիպտոս) ծնված, եւ 1974-ին ծնողների հետ Հայաստան ներգաղթած հայ ժողովրդի արժանավոր դուստրը հայրենիքում Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի եւ գրականության բաժինը գերազանցությամբ ավարտելուց անմիջապես հետո 1956-ին անձնական նախաձեռնությամբ սկսել է գրի առնել եւ անհետ կորստից փրկել Արեւմտահայաստանից, Կիլիկիայից եւ Անատոլիայից տարագրված հայրենադարձների հաղորդած բանահյուսական բազմազան ստեղծագործություններն ու Հայոց ցեղասպանությունից վերապրած ականատես-վկաների պատմած հուշերը:

Ականավոր գիտաշխատողը 1961-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում, իսկ 1996-ից նաեւ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: 1965-ին պաշտպանել է թեկնածուական, իսկ 1995-ին դոկտորական թեզերը:

Մասնակցել է հանրապետական եւ միջազգային մի շարք գիտաժողովների: Հեղինակ է բազմաթիվ գիտական հրատարակությունների, որոնց թվում են «Մուսա լեռ: Հայ ազգագրություն եւ բանահյուսություն» (1984 թ.), «Կիլիկիա. Արեւմտահայոց բանավոր ավանդությունը» (1994 թ.), «Մեծ եղեռնը արեւմտահայոց հուշապատումներում եւ թուրքալեզու երգերում» (1997) եւ «Հայոց ցեղասպանություն» (2000 թ.) կոթողական աշխատությունը:

«Ազգ»-ի խմբագրություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4