«Ուլիսի» ֆուտբոլիստները վերադարձան Ուռեկիից, որտեղ նախապատրաստվում էին նոր մրցաշրջանին: Մինչ Երեւան վերադառնալը, «Ուլիսը» մրցեց Վրաստանի առաջին խմբի առաջնության մասնակից «Մերոնիի» հետ: Խաղն ավարտվեց ոչ-ոքիՙ 1-1: Մինչ այդ նախատեսված էր նաեւ հանդիպում Քութայիսում տեղի «Տորպեդոյի» հետ, սակայն տեղացած առատ ձյան հետեւանքով հնարավոր չեղավ խաղն անցկացնել:
«Ուլիսն» «Ուռեկիում» 5 հանդիպում անցկացրեց, որից 3-ում հաղթեց, մեկն ավարտեց ոչ-ոքի, մեկում պարտվեց: Գրանցված արդյունքները հուսադրող են: «Ուլիսը» բավական լրջորեն է նախապատրաստվում նոր մրցաշրջանին, թիմի կազմը զգալի համալրում է ստացել: «Ուլիսի» երկրպագուներն ընթացիկ մրցաշրջանում թիմից ավելի մեծ սպասելիքներ կարող են ունենալ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ