Ամստերդամի «Այաքսի» ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը, որին այդպես էլ չի հաջողվում տեղ զբաղեցնել թիմի հիմնական կազմում, մտադիր է հեռանալ ակումբից: Նա «Այաքս» էր հրավիրվել 2005-ի ամռանը, սակայն բազում վնասվածքների պատճառով այդպես էլ չկարողացավ իրեն դրսեւորել: Այդ ընթացքում Էդգարը միայն 9 անգամ է ընդգրկվել «Այաքսի» մեկնարկային կազմում: Էդգարը նույնիսկ «Այաքսի» երիտասարդական կազմում ոչ միշտ է հանդես գալիս: Այդ իսկ պատճառով էլ Մանուչարյանը որոշել է նոր թիմ փնտրել:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ