«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2009-03-10 | #42, 2009-03-11 | #43, 2009-03-12


«ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒՆ ՀԱՏՈՒԿ Է ԷՔՍՏՐԵՄԻԶՄԸ»

«Ժառանգության» ցուցակը դեռեւս կազմված չէ

Որ Վրաստանը վերջին ժամանակահատվածում հաճախ է քննադատում Հայաստանի կառավարության գործունեությունը, Լարիսա Ալավերդյանը համարում է հետամնացություն, որտեղ բացակայում է քաղաքական կուլտուրան: Անդրադառնալով Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հրապարակավ հնչեցրած արտահայտությանը, որտեղ վրաց նախագահը քննադատում էր Հայաստանի տնտեսական վիճակը, «Ժառանգության» ներկայացուցիչը նկատում է. «Քաղաքական կուլտուրային էքստրեմիզմը երբեւէ օգուտ չի բերել: Քաղաքական գործիչները էքստրեմիզմից օգուտներ քաղում են միայն նախապատերազմական վիճակներում, որի ամենաբացասական պատկերը Հիտլերն էր: Սաակաշվիլուն հատուկ է քաղաքական էքստրեմիզմը: Բացի այդ, տնտեսագիտական վերլուծությունն էր թերի, շատ թույլ: Կյանքը շարունակական է, եւ Հայաստանը բազմիցս ապացուցել է, որ կարողանում է ավելի շուտ դուրս գալ դժվար իրավիճակներից, անելանելի պայմաններից, քան Վրաստանը», ասաց Ալավերդյանըՙ հիշեցնելով, որ 90-ականներին, երբ Հայաստանը գտնվում էր շրջափակման մեջ ու տնտեսական իրավիճակն էլ նախանձելի չէր, Հայաստանում ներքին արտադրությունն ու առեւտուրն ավելի շուտ ու ավելի արագ զարգացան, քան Վրաստանում, որը շրջափակման մեջ չէր եւ չէր պատերազմում:

  «Ազգի» հետ առանձնազրույցում տիկին Ալավերդյանը նաեւ անդրադարձավ քաղաքապետի ընտրություններին: Պարզվեց, որ «Ժառանգության» ցուցակները դեռեւս կազմված չեն ու հայտնի չէ, թե ով է գլխավորելու միակ խորհրդարանական ընդդիմության ցուցակը: Ալավերդյանը չմանրամասնեց, թե ովքեր են ցուցակի առաջին տասնյակի հավակնորդները: Ինչ վերաբերում է արտախորհրդարանական ընդդիմության որեւէ ներկայացուցչի, ուժի իրենց միանալու հարցին, Ալավերդյանն ասաց, որ պատրաստ են համագործակցել իսկապես ընդդիմադիր որեւէ ուժի հետ: Միեւնույն ժամանակ մարդու իրավունքների առաջին պաշտպանը նկատեց, որ համագործակցության որեւէ առաջարկ դեռեւս չեն ստացել:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4