«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2009-03-10 | #42, 2009-03-11 | #43, 2009-03-12


ԱԴՐԲԵՋԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Բաքվում ձերբակալվել է Վրաստանի ադրբեջանցիների ազգային խորհրդի նախագահ Դաշգին Գյուլմամեդովը: «Դեյ.ազ» գործակալության տեղեկացմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Սադիգ Գյոզալովը: Ըստ նրա, 2008-ի դեկտեմբերին Դաշգին Գյուլմամեդովի հանդեպ հարուցվել էր քրեական գործ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 178 հոդվածի համաձայն` խարդախության մեղադրանքով:

Այս տարվա փետրվարին Վրաստանի ադրբեջանցիների ազգային խորհրդի նախագահը հայտարարվել էր հետախուզման մեջ: Ըստ տեղեկատվության, վերջերս նա ձերբակալվել է հենց Բաքվում:

Շատ հետաքրքրական է, որ հետախուզման մեջ գտնվող անձը, չգիտես ինչու, հայտնվել է հենց մայրաքաղաքում: Ամեն դեպքում, դժվար թե Վրաստանի ադրբեջանցիների ազգային խորհրդի նախագահի ձերբակալությունը զուտ քրեական շրջանակների հարց է:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4