Ազգային անվտանգության խորհրդից հաղորդում են, որ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մարտի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Օննո Էլդերենբոսին: Քննարկվել են տարածաշրջանում անվտանգությանը եւ կայունությանը, հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր: Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կընդունի մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագիր: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ մայիսին Երեւանում կայանալիք «Անվտանգությունը Կովկասում» թեմայով միջազգային համաժողովին: