«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2009-03-10 | #42, 2009-03-11 | #43, 2009-03-12


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2009-ԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ Ա՞Ճ Է ՍՊԱՍՎՈՒՄ

2008-ին Հայաստան են այցելել 588 հազար զբոսաշրջիկներ, որը 2007-ի ցուցանիշի համեմատ ավելի է 9,4 տոկոսով: Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Նա նշեց, որ այս տարի ակնկալվում է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի 10 տոկոսով աճ, թեեւ, վարչության պետի հաղորդած տեղեկատվության համաձայն, համաշխարհային զբոսաշրջության ֆորումի կանխատեսմամբ, այս տարի համաշխարհային զբոսաշրջության ընդամենը 0-1 տոկոս աճ է սպասվում: Իսկ թե ինչի՞ հաշվին է ակնկալվում Հայաստանում ունենալ 10 տոկոս աճ, Մեխակ Ապրեսյանն ասաց, որ պետությունը բանակցություններ է վարում ոլորտի ներկայացուցիչների հետՙ գների մատչելիության, գրավիչ փաթեթների ձեւավորման, պետական տուրքի իջեցման հարցերում, ինչը գրավիչ կդարձնի Հայաստանը:

Միաժամանակ նշվեց, որ Հայաստան այցելությունների միայն 15-20 տոկոսն է կազմակերպված զբոսաշրջություն: Մնացածն անհատական այցելություններն են, որոնց 60 տոկոսը հայեր են: Ըստ վարչության պետի, այս տարի հավանական է կազմակերպված զբոսաշրջության այցելությունների նվազումը: Նա տեղեկացրեց, որ զբոսաշրջիկները Հայաստան են գալիս հիմնականում Ռուսաստանից, Վրաստանից, Եվրոմիության երկրներից, Իրանից, ԱՄՆ-ից, իսկ վերջերս նաեւ Թայվանից, Թաիլանդից, Ճապոնիայից:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4