«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2009-03-10 | #42, 2009-03-11 | #43, 2009-03-12


ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՉԻԲՈՒՐԴԱՆԻՁԵԻՆ

Ստամբուլում ընթացող շախմատի կանանց Գրան պրիի մրցաշարի 4-րդ տուրում ուշադրության կենտրոնում Էլինա Դանիելյանի մրցավեճն էր աշխարհի նախկին չեմպիոնուհի Մայա Չիբուրդանիձեի հետ: Հայ շախմատիստուհին իրեն լավ դրսեւորեց եւ սեւերով կարեւոր հաղթանակ տոնեց: Այդ հաջողության շնորհիվ Դանիելյանը մրցաշարային աղյուսակում 2,5 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնական:

Առաջատարները երկուսն են` չին շախմատիստուհի Հոու Յիֆանը եւ էկվադորցի Մարթա Ֆիեռոն, որոնք վաստակել են 3,5-ական միավոր: Երկուսն էլ սեւ խաղաքարերով հաղթեցին` պարտության մատնելով համապատասխանաբար Պիա Կրամլինգին ու Բեթյուլ Իլդիզին: 3-ական միավորով 3-4-րդ տեղերն են բաժանում հնդիկ գրոսմայստեր Համպի Կոներուն եւ չին շախմատիստուհի Չժաո Սյուեն: Նրանք հաշտություն կնքեցին համապատասխանաբար Շեն Յանի եւ Անտոանետա Ստեֆանովայի հետ: Վերջինս ֆրանսուհի Մարի Սեբագի հետ վաստակել է 2 միավոր: Սեբագը սեւերով պարտության մատնեց Զեյնաբ Մամեդյարովային:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4