Ֆրանսիական Կապել լա Գրան քաղաքում ավարտված շախմատի մրցաշարի հաղթող ճանաչվեց ուկրաինացի Յուրի Վովկը` 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր: Ֆրանսիան ներկայացնող Տիգրան Քարամյանը եւ Վրաստանում բնակվող Դավիթ Հարությունյանը 6 միավորով բաժանեցին 31-77-րդ տեղերը, իսկ հայաստանցի Հովհաննես Դանիելյանը 5,5 միավորով բաժանեց 78-148-րդ տեղերը: Մրցաշարին մասնակցում էին ռեկորդային թվով շախմատիստներ (611):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ