«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2009-03-11 | #43, 2009-03-12 | #44, 2009-03-13


«ԱՆԿԱՐԱՆ ԵՎ ՄՈՍԿՎԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ»

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հայտարարել է, որ Անկարայի եւ Մոսկվայի միջեւ բանակցություններ են ընթանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: «Ղարաբաղյան հիմնախնդրի արագ կարգավորումը հետաքրքրում է աշխարհի շատ երկրների, այդ թվում եւ այն երկրներին, որոնք գտնվում են այս տարածաշրջանում: Մենք թուրք գործընկերների հետ քննարկում ենք այդ թեման», ասել է Լավրովը Ադրբեջանի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ կայացած բանակցությունների արդյունքներին նվիրված ճեպազրույցի ժամանակ: Լավրովի խոսքովՙ այդ հարցը քննարկվում է բացառապես այն ջանքերի շրջանակում, որոնք գործադրվում են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի երեք համանախագահների միջնորդությամբ, եւ որեւիցե «այլ զուգահեռ, այդ ձեւաչափին հակասող բանակցություններ ոչ ոք ոչ մեկի հետ չեն անցկացնում»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4