Մոսկվայի «Լոկոմոտիվի» եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Հովհաննես Գոհարյանը հաջող փորձամրցում անցավ Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ում: Թիմի մարզիչները հավանել են նրա խաղը եւ ընդգրկել ԲԱՏԷ-ի կազմում: Ըստ ակումբի պաշտոնական կայքէջի, բելառուսական ակումբի ղեկավարությունն այժմ շտապ կարգով փորձում է լուծել ֆուտբոլիստի տրանսֆերի հարցը եւ նրան հայտավորել երկրի գավաթի խաղարկությանը: ԲԱՏԷ-ն կիրակի օրը գավաթի խաղարկությունում հանդիպելու է «Վիտեբսկի» հետ: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա հնարավոր է Գոհարյանն արդեն «Վիտեբսկի» հետ խաղում նշի նորամուտը ԲԱՏԷ-ում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ