Այսօր Մոնրեալում (Կանադա) մեծարանքի հանդիսություն տեղի կունենա ի պատիվ ազգային-կուսակցական հայտնի գործիչ, ՀԲԸՄիության փոխնախագահ, ՄակԳիլ համալսարանի դասախոս, լազերային գիտությունների դոկտոր Արշավիր Գյոնջյանի, Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ, ՀԲԸՄիության նախագահ Պերճ Սեդրակյանի նախագահությամբ եւ Կանադահայոց թեմի առաջնորդ Բագրատ եպս. Գալստանյանի հովանավորությամբ: Մինչ օրվա բանախոսները հանգամանալի կարտահայտվեն մեծարյալի միութենական, կուսակցական, եկեղեցական ու կրթական բեղուն գործունեության մասին, հարմար գտանք հեռակա մասնակցել ու մեր ընթերցողներին մասնակից դարձնել հանդիսությանը, ներկա համարի 4-րդ էջում հրապարակելով դոկտ. Գյոնջյանի հետ խիստ շահեկան հարցազրույցից հատվածներՙ ամերիկահայ գործիչ եւ գործարար, շատ գրքերի հեղինակ եւ մեկենաս Հակոբ Վարդիվառյանի ստորագրությամբ: