Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Սուրբ Աստվածամայր» բուժմիավորումում մինչեւ ապրիլի 7-ը հայտարարված «Կանանց առողջության միամսյակ» ակցիայի շրջանակներում անվճար վիրահատության է ենթարկվել 20 կին: Ըստ «Արմենպրեսի», հերթագրված եւ հետազոտության ենթարկված 179 կանացից 122-ը վիրահատության ենթակա են եղել: Այսօրվա դրությամբ արդեն գինեկոլոգիական վիրահատությունների է ենթարկվել 15, ընդհանուր վիրաբուժական վիրահատությունների` 5 կին: Այդ թվում երեք կին վիրահատվել է լապորոսկոպիկ եղանակով: Նախորդ տարի ակցիայի շրջանակներում վիրահատվել է 156 կին: