Ըստ «Նոյյան տապանի», Հյուսիսային Իրաքի քրդական վարչակազմի խորհրդարանը որոշում է ընդունել նոր գումարման խորհրդարանում մանդատներ հատկացնել նաեւ հայերին: Հաղորդվում է, որ քրդական խորհրդարանի 2009-ի նիստում որոշում է ընդունվել 5-ական տեղ հատկացնել թուրքմեններին, քելդանիներին (քաղդեացիներ) եւ ասորիներին: Իսկ հայերի ստանալիք մանդատների թվաքանակի մասին որեւէ տեղեկություն չի հաղորդվում: Հյուսիսային Իրաքում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2009-ի մայիսի 19-ին: