«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2009-03-13 | #45, 2009-03-14 | #46, 2009-03-17


«ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՆՔ ՍԻԼՎԱՅԻՆ»

Իրանահայ Սիլվա Հարությունյանի ձերբակալման մասին «Ազգը» արդեն հաղորդել էր: Հիշեցնենք, որ վերջինս մեղադրվում էր Իրանում թավշյա հեղափոխություն կազմակերպելու փորձի համար: Սիլվա Հարությունյանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման: Վերջինիս ազատման համար նրա զարմուհին` Կլարա Մորդականը ստեղծել է կայքէջ FreeSilva.org-ը, ակնկալելով աշխարհի բարի մարդկանց աջակցությունը Սիլվա Հարությունյանի ազատ արձակման համար: «www.Free Silva.org միջազգային վեբ կայքը մեզ կօգնի միջազգային հանրության ուշադրությանը ներկայացնել Սիլվայի դրությունը եւ լայնամասշտաբ դիմում նախաձեռնել նրա ազատության համար»,- ասում է Կլարա Մորդականը: Հայտնի է, որ 2007-ից Սիլվա Հարությունյանը աշխատում էր IREX-ի Երեւանի գրասենյակում, որպես ծրագրի կազմակերպիչ: Այս կազմակերպությունը կազմակերպում էր առողջապահության իրանցի մասնագետների միջազգային փոխանակում իրենց ամերիկացի գործընկերների հետ: 2008-ի հունիսի վերջին մասնակիցներին հանդիպելու նպատակով Իրան այցելության ժամանակ, Սիլվան ձերբակալվեց Իրանի կառավարության դեմ ուղղված «թավշյա հեղափոխություն» կազմակերպելու փորձին իբր թե մասնակցության համար: Հաղորդվում է, որ բողոքարկման գործընթացն արդեն սկսվել է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4