«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2009-03-13 | #45, 2009-03-14 | #46, 2009-03-17


ԳԱՎԱԹԱՅԻՆ ՄՐՑԱՎԵՃԸ ՍԿՍՎՈՒՄ Է

Այսօր երկու հանդիպումներով մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի գավաթի 18-րդ խաղարկությունը: Եղանակային անբարենպաստ պայմանների հետեւանքով նախապես հայտարարված մրցավայրերը փոխվել են: Այսօր կայանալիք «Ուլիս»-«Գանձասար» հանդիպումը «Միկայի» մարզադաշտից տեղափոխվել է Արտաշատ: «Փյունիկ»-«Կիլիկիա» հանդիպումը «Նաիրի» մարզադաշտից տեղափոխվել է «Բանանցի» մարզադպրոցի արհեստական խոտածածկով խաղադաշտ: Հաջորդ օրը հենց այդ խաղադաշտում «Արարատին» կհյուրընկալի «Բանանցը»:

Հայաստանի գավաթի նախորդ 17 խաղարկություններում հաղթող են ճանաչվել միայն 5 թիմեր: Առավել հաճախՙ 5-ական անգամ պատվավոր մրցանակը նվաճել են «Արարատն» ու «Միկան»: 3 անգամ գավաթակիր է դարձել «Փյունիկը», 2-ական անգամ պատվո շրջան են կատարել «Ցեմենտն» ու «Բանանցը»:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4