«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2009-03-13 | #45, 2009-03-14 | #46, 2009-03-17


ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՀԱՅԵԼՈՒ ՆԻՇԸ ԲԱՐՁՐ Է 5 ՍՄ-ՈՎ

Այսօրվա դրությամբ Սեւանա լճի հայելու նիշը ծովի մակերեւույթից գտնվում է 1898,88 մետր բարձրության վրա: Նախորդ տարվա նույն օրը լճի մակարդակը ցածր էր 5 սմ-ով: Հունվարի 1-ից մինչեւ օրս «Արփա-Սեւան» թունելով Սեւանա լիճ է տեղափոխվել 16, 974 մլն խմ ջուր, որն անհամեմատ ավելի է 2008-ի նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Ոռոգման եւ էներգետիկ նպատակներով ներկայումս լճից ջրի բացթողումներ չեն կատարվում: Ըստ հիդրոօդերեւութաբանների` հանրապետության գետերը ներկայումս ձմեռային սակավաջրության փուլում են: Սեւանա լճի մակարդակը շաբաթվա ընթացքում (փետրվարի 9-15-ը) մնացել է անփոփոխ: Նշենք, որ ձյան շերտի բարձրությունը Ջերմուկում ներկայումս 74 սմ է, Աշոցքում` 47, լեռնային շրջաններում` 15-30 սմ, իսկ Արարատյան դաշտում եւ մնացած վայրերում այն բացակայում է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4