Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքում գտնվող Շանթ Հարությունյանը մարտի 17-ին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տեղափոխվել է առողջապահության նախարարության հոգեբուժական բժշկական կենտրոն ՓԲ ընկերության «Նուբարաշեն» կլինիկա: Տեղափոխումը պայմանավորված է վարույթն իրականացնող մարմնի կայացրած «Դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննության մասին» որոշմամբ: