«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2009-03-18 | #48, 2009-03-19 | #49, 2009-03-20


ՏՈՒԳԱՆՈՒՄ ԵՆ ԱՌԱՆՑ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

Երեկ ականատես եղանք, թե ինչպես թիվ 54 երթուղային ավտոբուսի վարորդին ոստիկանները տուգանքի ակտ գրեցին Հանրապետության հրապարակի փոստատան մոտ անօրինական կայանելու համար: Չնայած հենց այդ կանգառում բոլոր երթուղայինները տարիներ շարունակ կանգնում են, սակայն չգիտես ինչու տուգանվեց հենց այդ վարորդը: «Ազգի» հարցին ճանապարհային ոստիկաններն ասացին. «Կանգառ չկա, թող չկանգներ»: Իհարկե, այդ հատվածում կանգառ հիշեցնող ցուցանակ չկա: Ի դեպ, Մաշտոցի պողոտայից մինչեւ «Այրարատ» կինոթատրոնի դիմաց (որտեղ նույնպես չկա կանգառի ցուցանակ), ուղեւորները մշտապես օգտվել են «Սաս» խանութի, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի, փոստատան, «Երեւան» կինոթատրոնի մոտ երկար տարիներ գործող, բայց ցուցանակ չունեցող կանգառներից: Իսկ հիմաՙ Երեւանի քաղաքապետարանը Ամիրյան փողոցը աչքաթող է արել ու կանգառանշաններ չի դրել, դրանից էլ օգտվում են ոստիկաններըՙ ակտեր գրելով:

Մի՞թե դժվար էր փոխհամագործակցված աշխատել ու տուգանքներ գրել այն դեպքում, երբ բոլոր կանգառանշանները կտեղադրվեին ու վարորդները խախտումներ կանեին: Իսկ հենց նույն տեղում ոստիկանները «չէին նկատում» խաչմերուկի հոծ գծի վրա կանգնած թանկանոց ավտոմեքենաները: Գուցե նրանց պետհամարանիշները ինչ-որ բան էին հուշում, չգիտեմ: Բայց որ վարորդներն այստեղ մեղք չունեն, դա փաստ է: Իսկ կանգառներ սահմանողները ոչ ճիշտ տեղերում են կանգառներ դնում:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4