Փետրվարի 25-ին 98 տարեկան հասակում ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Փարդիս քաղաքում մահացել է հայ գրականության ամենանշանավոր դեմքերից մեկի` Դանիել Վարուժանի դուստրը` Վերոնիկա Սաֆրասյանը: Վ. Սաֆրասյանը ծնվել է 1910 թվականի սեպտեմբերի 6-ին Սվազի Բրգնիկ գյուղում: Շվեյցարիայում ուսում ստանալուց հետո 1930-ին նա տեղափոխվում է Ամերիկա: Մինչեւ թոշակի տարիքը` 1982 թ., նա աշխատել է ամերիկյան տարբեր գրադարաններում, հաղորդում է «Նոյյան տապանը»: