«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2009-03-19 | #49, 2009-03-20 | #50, 2009-03-21


ԵՄ-Ը ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՎԻԶԱՆԵՐԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Եվրոմիության «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը նախատեսում է հեռանկարում անայցագրային կարգ հաստատել ծրագրում ընդգրկված հետխորհրդային երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի համար: Այդպիսի դրույթ կա հինգշաբթի Բրյուսելում բացված ԵՄ գագաթաժողովի հայտարարության նախագծում, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Փաստաթղթում, որ ներկայացված է Եվրոմիության կայքում, նշվում է, որ այդ երկրների հետ վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն «երկարաժամկետ հեռանկարում եւ անհատական կարգով»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4