Եվրոմիությունը հավանություն է տվել Չեխիայի ներկայացրած էներգետիկական ենթակառուցվածքի բնագավառի առաջնային նախագծերի ցանկին: Այնտեղ ներառված է նաեւ Կասպից ծովից դեպի ԵՄ` Ռուսաստանի տարածքը շրջանցող Nabucco գազատարի շինարարության նախագիծը: Nabucco-ն գագաթաժողովում նախագահող Չեխիան ցուցակում ընդգրկել է վերջին պահին Արեւելյան Եվրոպայի երկրների եւ առաջին հերթին Լեհաստանի ճնշման տակ, հաղորդում են գագաթաժողովին իրազեկ եվրոպական շրջանակներ: Նախնական տեղեկատվության համաձայն, Nabucco-ի համար Չեխիան առաջարկել է հատկացնել 200 մլն եվրո, հաղորդում է «Նոյյան տապանը»: