«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2009-03-19 | #49, 2009-03-20 | #50, 2009-03-21


ԱԴԱՆԱՅԻ ՋԱՐԴԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ

Լոնդոնի «Կոմիտաս» ինստիտուտից ստացված մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին Լոնդոնի տնտեսագիտության համալսարանում նախատեսված միջոցառումըՙ նվիրված Ադանայի ջարդերի 100-ամյակին, ոչ միայն հետաձգվել է, այլեւ անցկացման վայրն է փոխվել: «Հիշենք 1909-ի Ադանան» գիտաժողովը տեղի կունենա նոյեմբերի 6-7-ին Ստամբուլի Սաբանջի համալսարանում «Կոմիտաս» ինստիտուտի եւ «Հրանտ Դինք» հիմնադրամի հովանավորությամբ:

«Մենք չէինք կարող այդ հրաշալի առիթը բաց թողնել: Ադանայի ջարդերը Օսմանյան կայսրության պատմության մաս են կազմում եւ նման միջոցառումը Թուրքիայում անցկացնելու հետաքրքրությունը մեծ է: Հույս ունենք, որ երկարաձգելով զեկուցումների ընդունման ժամկետըՙ ավելի շատ թուրք մասնակիցների կկարողանանք ներգրավել գիտաժողովին», նշել է «Կոմիտաս» ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը կոչ անելով մանրամասնությունների համար այցելել adana@gomidas.org կայքը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4