«Ազգն» իր ընթերցողներին տեղեկացրել էր, որ Հայաստանում անցկացվելու է «Գերմանիայի շաբաթներ Հարավային Կովկասում-2009» միջոցառումների շարքը: Երեկ, Ազգային պատկերասրահում մեր ժամանակների ամենանշանավոր գերմանացի գծանկարիչ Հորսթ Յանսենի ցուցահանդեսով բացվեց «Գերմանիայի շաբաթներ-2009» մշակութային ձեռնարկների շարքը: Երեք ամիս տեւող «Գերմանական շաբաթներ» միջոցառումների շարքում ընդգրկված կլինեն ցուցահանդեսներ, համերգներ, բուհերումՙ գիտաժողովներ, սեմինարներ դպրոցներում եւ այլն: Իսկ որ ամենակարեւորն է, այդ շրջանակներում կնշվի ԳԴՀ-ի սահմանադրության 60-ամյակն ու Հորսթ Յանսենի 80-ամյակը: Ի դեպ, համերգներից մեկը կկայանա ՀՀ ԱԺ շենքում:
Մ. Մ.