Հայտնի դարձան ՈՒԵՖԱ-ի գավաթի քառորդ եզրափակիչի մասնակիցները: Անհաջողության մատնվեցին ռուսական թիմերը: «Զենիթը» թեեւ սեփական հարկի տակ հաղթեց «Ուդինեզեին» (1-0), սակայն երկու խաղերի արդյունքով (առաջինում իտալացիները հաղթել էին 2-0 հաշվով), պայքարը կշարունակի «Ուդինեզեն»: ԲԿՄԱ-ն էլ հյուրընկալվելիս 0-2 հաշվով զիջեց «Շախտյորին», որին հաղթել էր առաջին խաղում (1-0): Ուկրաինայից պայքարը կշարունակի նաեւ Կիեւի «Դինամոն», որը 2-րդ խաղում էլ հաղթեց «Մետալիստին»: Մյուս խաղերում գրանցվեցին հետեւյալ արդյունքները (փակագծում նշված է առաջին հանդիպման հաշիվը). «Ղալաթասարայ»-«Համբուրգ»ՙ 2-3 (1-1), «Օլբորգ»-«Մանչեսթր Սիթի»ՙ 2-0, 3-4ՙ 11 մ (0-2), «Բրագա»-ՊՍԺՙ 0-1 (0-0), «Սենտ Էթիեն»-«Վերդեր»ՙ 2-2 (0-1), «Այաքս»-«Մարսել»ՙ 2-2 (1-2):
Վիճակահանությամբ քառորդ եզրափակիչում կմրցեն հետեւյալ զույգերը. «Համբուրգ»-«Մանչեսթր Սիթի», ՊՍԺ-«Դինամո» Կիեւՙ, «Շախտյոր»-«Մարսել», «Վերդեր»-«Ուդինեզե»:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ