«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2009-03-20 | #50, 2009-03-21 | #51, 2009-03-24


ՀԱՅԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՉԵԶՈՔ ՄՆԱԼ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ

«Իհարկե, յուրաքանչյուր համայնք փորձում է իր կողմը գրավել հայերին: Երբեմն արաբներին ենք կարեկցում, երբեմն հրեաներին, բայց հիմնականում ամեն ջանք գործադրում ենք չեզոք մնալու համար», նշել է 55-ամյա խանութպան Կարո Սանդրունին օտարերկրյա լրատվամիջոցներին տված իր հարցազրույցում: Նա բացատրել է, որ բարեկամական հարաբերություններ պահպանվում են բոլորի հետ: «Հայկական համայնքը այս հինավուրց քաղաքում գոյություն ունի 4-րդ դարից: Այժմ ընդամենը 1.500 հայեր են մնացել: Բոլորը բոլորին ճանաչում են: Ունենք դպրոցներ, թանգարաններ, եկեղեցիներ, եւ գործուն կազմակերպություններ: Համայնքը շարունակում է մնալ լավ կազմակերպվածՙ հակառակ քաղաքական փոփոխություններին, որոնք որոշ իմաստով փոխել են քաղաքի դեմքը: Դժվարացել է ապրելը: Մարդիկ ավելի կրոնամոլ են դարձել եւ կրոնական տոների ժամանակ, որոնք համայնքների զանազանության հետեւանքով առավել հաճախակի են դարձել, հնարավոր չէ դուրս գալ տնից, մի տեղ գնալ կամ ավտո քշել: Բայց պաշտամունքի տեսակետից որեւէ խնդիր չունենք: Կարող ենք ազատ եկեղեցի գնալ եւ մասնակցել արարողություններին», հավելել է նա, ըստ խմբագրությանը հասցեագրված հաղորդագրության:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4