ԱԳՆ-ից հաղորդում են, որ մարտի 13-ին կայացել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 54-րդ նստաշրջանի առաջին նիստը, որի ժամանակ տեղի են ունեցել հանձնաժողովի նոր նախագահի ու բյուրոյի ընտրությունները: Երկամյա ժամանակաշրջանով ԿԿՀ նախագահ ընտրվեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արմեն Մարտիրոսյանը: Փոխնախագահներ են ընտրվել Ռոբերտո Ստորաչին (Իտալիա), Տակաշի Արշիկին (Ճապոնիա) եւ Լեյսա Սոուն (Սենեգալ):