«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2009-03-20 | #50, 2009-03-21 | #51, 2009-03-24


«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՅԻՍԻ 31-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ժառանգություն» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ, բացատրելով ընտրություններին չմասնակցելու իրենց պատճառը, մասնավորապես նշվում է, որ «դատապարտելով իշխանությունների կողմից խոսքի ազատության սահմանափակումները եւ անհանդուրժողականության մթնոլորտի տեւական արմատավորումը, իշխանածառա սպասարկող լրատվամիջոցներում «Ժառանգության» ու Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին տարիներ շարունակվող պատվիրովի եւ անհիմն մեղադրանքները, ստի ու ապատեղեկատվության տեղատարափը, որը պարբերաբար ուժգնանում է հատկապես ընտրություններից առաջ, ինչպես նաեւ փաստելով վերջին շաբաթվա ընթացքում ՀԱԿ-ի լռելյայն խրախուսմամբ ընդդիմադիր որոշ լրատվամիջոցների նույն արատավոր աշխատաոճի ընդօրինակման փորձերը, քաջ գիտակցելով, որ երկրում տիրող քաղաքական ցածր մշակույթի պայմաններում ընդդիմության` երկու առանձին շարասյուներով ընտրություններին մասնակցելու դեպքում, անգամ ամենամեծ ջանքերի գործադրմամբ, հազիվ թե կանխվի բախումը, որից կտուժի թե՛ համակ ընդդիմությունը եւ թե՛ ողջ ժողովուրդը, ստանձնելով նմանօրինակ հնարավոր առճակատումը կանխելու ողջ պատասխանատվությունը, եւ հասկանալով, որ ստեղծված պայմաններում ընդդիմադիր այս երկու ուժերից մեկը պետք է զիջի, որոշեց չառաջադրել սեփական ցուցակը մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում եւ կոչ անել իր ընտրողներին ու Երեւանի բոլոր քաղաքացիներին` իրենց ձայնը տալ ընդդիմության օգտին»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4