Հաշվի առնելով, որ տարեցտարի ավելանում են ԶԼՄ-ների եւ լրագրողների նկատմամբ ճնշումների, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերըՙ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպությունը ձեւավորել է նման իրավախախտումների արագ արձագանքման խումբ, որի կազմում ընդգրկված են լրագրողական եւ իրավապաշտպան ՀԿ-ների ներկայացուցիչներ: Գործում է «թեժ գիծ», որով հնարավոր կլինի օպերատիվ կերպով ահազանգեր ստանալ այդ փաստերի մասին: Արագ արձագանքման խումբը կմեկնի դեպքի վայր, կպարզի հանգամանքները եւ կնախապատրաստի նյութերՙ հետագա քայլերի համար:
Արագ արձագանքման խմբի «թեժ գծի» հեռախոսահամարն էՙ 093 10 70 85:
Էլեկտրոնային փոստՙ cpfe.armenia@gmail.com