Մարտի 23-ին ձերբակալվել է Հայաստանի ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ Արամայիս Հայրապետյանը: Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության հաղորդագրության, քննիչը կասկածվում է քաղաքացի Ա. Հարությունյանին ծեծելու դեպքի վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքը ձգձգելու, փաստաթղթային կեղծիքների եւ պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելու միջոցով ծանր հանցագործություն կատարած ճանապարհային ոստիկանության աշխատակից Հ. Հովհաննիսյանին քրեական պատասխանատվությունից ազատելու մեջ: