«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#50, 2009-03-21 | #51, 2009-03-24 | #52, 2009-03-25


ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԶԻՆՎԱԾ ԲԱԽՈՒՄՆԵ՞Ր ԵՆ ԾՐԱԳՐՎԱԾ

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը երեկ հայտարարություն է արել ապրիլի 9-ին Թբիլիսիում սպասվող ընդդիմության հանրահավաքի առնչությամբ «նոր բացահայտումների» մասին: Ըստ վրաց իրավապահների, ընդդիմությունը ապրիլի 9-ի հանրահավաքին պատրաստվում է նաեւ զինվելով:

Մասնավորապես, վրացական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Վրաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Շոթա Ուտիաշվիլին երեկ ասուլիսում հայտարարել է, որ ապրիլյան հանրահավաքին զինված միջադեպեր ծրագրելու մեղադրանք է ներկայացվել ընդդիմադիր «Հանուն Վրաստանի փրկության» կուսակցության երկու ներկայացուցչի:

Ասուլիսում ցուցադրվել են տեսագրություններ, որոնցում նշված անձինք զենք են գնել ՆԳՆ օպերատիվ աշխատակցից ու բացատրել, թե ապրիլի 9-ին ծրագրված է 3000 զինված մարդկանց բախում ոստիկանության հետ, որին իբր պիտի հետեւի Թբիլիսիի հեռուստաաշտարակի գրավումը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4