«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#50, 2009-03-21 | #51, 2009-03-24 | #52, 2009-03-25


ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՄԵԿՆԵՑԻՆ ՎԱՐՇԱՎԱ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Վարշավա, որտեղ կմասնակցի լեհ անվանի բռնցքամարտիկ եւ մարզիչ Ֆելիքս Շտամի հուշամրցաշարին: Այն ավանդական է եւ այս տարի արդեն անցկացվելու է 26-րդ անգամ: Մրցումներին մասնակցելու համար հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը թիմում ընդգրկել է 5 բռնցքամարտիկիՙ Ռոբերտ Եղիսյանին (57 կգ), Արա Պուլուզյանին (60 կգ), օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր Հրաչիկ Ջավախյանին (64 կգ), Արմեն Եփրեմյանին (69 կգ) եւ Եվրոպայի փոխչեմպիոն Ցոլակ Անանիկյանին (91 կգ):

Ինչպես հայտնի է, Հրաչիկ Ջավախյանը Պեկինի օլիմպիական խաղերում հանդես էր գալիս մինչեւ 60 կգ քաշային կարգում: Օլիմպիադայից հետո նա տեղափոխվեց քաշային հաջորդ կարգ: Շտամի հուշամրցաշարը փաստորեն Ջավախյանի համար առաջին լուրջ փորձությունն է 64 կգ քաշային կարգում: Իսկ մեր բռնցքամարտիկների համար մրցաշարը ուժերի լավ ստուգատես կլինի օգոստոսին Միլանում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ: Բացի Հայաստանի հավաքականից, մրցաշարում հանդես կգան նաեւ Բելառուսի, Լեհաստանի, Ուելսի, Չեխիայի, Հունգարիայի, Լիտվայի, Մոլդովայի, Սլովակիայի, Շոտլանդիայի եւ Շվեդիայի բռնցքամարտիկները:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4