Ստամբուլում կայացած ձյուդոյի միջազգային մրցաշարից մեդալների հարուստ ավարով տուն վերադարձան Հայաստանի պատանեկան հավաքականի անդամները:
Տղաների մրցաշարում բոլորից հաջող հանդես եկավ 50 կգ քաշային ձյուդոյիստ Գարիկ Հարությունյանը: Նա հաղթեց իր բոլոր մրցակիցներին եւ արժանացավ ոսկե մեդալի: Արման Սողոմոնյանը (81 կգ) եւս հասավ մինչեւ եզրափակիչ, որտեղ սակայն պարտություն կրեց ու բավարարվեց արծաթե մեդալով: Բրոնզե մրցանակակիրներ դարձան Գեւորգ Թորոսյանը (60 կգ) եւ Մհեր Հայրապետյանը (73 կգ):
Աղջիկների մրցապայքարում ոսկե մեդալի արժանացավ Երջանիկ Կարապետյանը (48 կգ): Քաշային նույն կարգում հանդես եկած Ռոզա Խաչատրյանը գրավեց 5-րդ տեղը: Հավաքականի 3-րդ անդամըՙ Ասյա Լալազարյանը (57 կգ) եւս զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ