Մարտի 23-ին, «Նելեգալ-2009» միջոցառման շրջանակներում, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի աշխատակիցները մաքսանենգության մեջ մերկացրել են Երեւան քաղաքի բնակիչներ Էդգար Սարուխանյանին, Համլետ եւ Մարտուն Կարապետյան եղբայրներին:
Վերջիններս Ստամբուլ-Երեւան չվերթով ժամանելուց հետո հատել են մաքսային սահմանի «կանաչ» գոտին եւ Էդգար Սարուխանյանի միջոցով շուրջ 4 մլն դրամ արժողությամբ 420 գրամ ոսկյա զարդերըՙ առանց մաքսային ծառայությանը հայտարարագիր ներկայացնելուՙ ներկրել Հայաստան: Սահմանը հատելուց հետո Սարուխանյանին դիմավորել է Կարո Մանուկյանը: Ոսկյա զարդերն առգրավված են:
Փաստի առթիվ ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստվում են նյութեր: