Անսպասելի այցով Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան: Անակնկալ այցի մասին հավանաբար ոչ մեկը տեղյակ չի եղել, քանի որ Բրայզան մի 20 րոպե սպասել է ՀՀ արտգործնախարարության առաջին հարկում, մինչեւ իջել եւ նրան դիմավորել են: Մեթյու Բրայզան Էդվարդ Նալբանդյանին է փոխանցել պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նամակը, որտեղ վերջինս անդրադարձել է հայ-ամերիկյան հարաբերություններին, տարածաշրջանային եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերին: Ուղերձում Հիլարի Քլինթոնը պատրաստակամություն է հայտնել ամենայն աջակցություն ցուցաբերել Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Հայտնի է, որ Բրայզան հանդիպել է ոչ միայն արտգործնախարարի այլեւ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: