«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2009-03-24 | #52, 2009-03-25 | #53, 2009-03-26


ԳՅՈՒԼԸ «ՔՐԴՍՏԱՆ» ԲԱՌԸ ՉԻ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հերքել է ինչպես թուրքական, այնպես էլ միջազգային մամուլում շրջանառվող այն լուրերը, թե իբր ինքն Իրաքում հանդիպումների ժամանակ օգտագործել է «Քրդստան» բառը: «Ես նման արտահայտություն չեմ արել», Իրաքից վերադառնալուց հետո օդանավակայանում թուրք լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարել է Աբդուլլահ Գյուլը: «Ես այդ արտահայտությունը չեմ գործածել: Ըստ Իրաքի սահմանադրության, երկրի հյուսիսային հատվածում գոյություն ունի քրդական վարչակազմ, մենք դա ենք ասել», հայտարարել է Թուրքիայի նախագահը, հաղորդում է «Նոյյան տապանը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4