«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2009-03-24 | #52, 2009-03-25 | #53, 2009-03-26


«ՃԱՆԱՉԵԼՈՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸՙ ՊԵՏՔ Է ՓԱԿՎԻ ԱՆՑՅԱԼԻ ԷՋԸ ԵՎ ԲԱՑՎԻ ՆՈՐԸ»

1915-ի Հայոց ցեղասպանությունը մեծագույն ոճիր է եւ խարան ողջ մարդկության ճակատին: Թուրքիան պետք է պաշտոնապես ընդունի Մեծ եղեռնը: Նման գնահատական տվեց լիբանանցի հայագետ, ցեղասպանագետ Սաալեհ Զահր ադ Դինը` պատասխանելով «Արմենպրեսի» հարցերին: Նրա խոսքերով` մարդկությունը թուրք ազգին դեմ չէ, այլ այն իշխանությանը, որը գործել է 1915-ի մեծ ոճրագործությունը: Հայագետի դիտարկմամբ` թուրքական լոբբին Վաշինգտոնում ճնշում է գործադրում, որպեսզի Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից տեղի չունենա: Լավատեսությունը, սակայն, չի լքում` կարծելու, որ Դեմոկրատական կուսակցությունն ու նախագահ Բարաք Օբաման հարցը կդարձնեն առավել արդիական: «Հայկական հարցը, լինելով նաեւ իրավական հարց, ողջ մարդկության խնդիրն է: Մինչեւ կյանքիս վերջին շունչը պետք է զբաղվեմ այդ հարցով», ասաց Ս. Զահր ադ Դինը, որը ցեղասպանագիտական, հայագիտական մոտ 15 աշխատության հեղինակ է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4