«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2009-03-24 | #52, 2009-03-25 | #53, 2009-03-26


ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 24-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատեց ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի 2008 թ. գործունեության հաշվետվությունը: Փոփոխություն կատարվեց «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձեւավորման եւ հաշվարկման կարգը» կանոնակարգ 3/02-ում:

Խորհուրդը որոշեց վերաձեւակերպել «Ոսկե շղթա» ՍՊԸ գրավատան լիցենզիան, «Ա/Ձ Անահիտ Ավագյան» փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 606 լիցենզիան եւ «ՍԱԲ ՏՐԱՍՏ» ՍՊԸ-ի փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 693 լիցենզիան:

«ԿԱՍԿԱԴ ԻՆՇՈՒՐԱՆՍ» Ապահովագրական ՓԲԸ-ի ոչ կյանքի ապահովագրության լիցենզիան վերաձեւակերպվեցՙ կապված ընկերության հասցեափոխության հետ:

ԿԲ կառավարման բարձրագույն մարմնի որոշմամբ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ին «Լիդեր» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրվեց:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4