Հեքիաթների ժողովածուի շնորհանդես
Այսօր Խնկո-Ապոր գրադարանում տեղի կունենա «Արեւի հետքերով» հեքիաթների գրքի շնորհանդեսը: Գիրքը բնությանը նվիրված հեքիաթների հավաքածու է: Գիրքը հրապարակվել է «Երեխաները երեխաների համար» նախագծի շրջանակներում: Առանձնահատկությունն այն է, որ ժողովածուում հստակորեն արտացոլված է «Երեխաները երեխաների համար» մոտեցումը:
Նախաձեռնության հեղինակներն են Հայաստանում վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն ու ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը: Շնորհանդեսին իրենց մասնակցությունը կցուցաբերեն նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսն ու Գերմանիայի դեսպան Անդրեա Վիկտորինը: Ամենայն հավանականությամբ գիրքը կհրապարակվի նաեւ ռուսերեն ու գերմաներեն, որին իրենց աջակցությունը կցուցաբերեն արտասահմանցի բարձրաստիճան պաշտոնյաները: Ստեղծվել է նաեւ գրքի աուդիո տարբերակն ու կայքէջը: Գրքի շնորհանդեսին կհաջորդի Խնկո-Ապոր անվ. գրադարանի մանկական թատերախմբի պատրաստած ներկայացումը` գրքում տպագրված երեք հեքիաթների հիման վրա:
Հ. Հ.